Ереван
ул. Мазманяна, 1 (на территории Garage Masters Mall)
hy

Կարկոմավտո

«Կարկոմավտո» ընկերությունը հիմնադրվել է 1999թ. և դարձել է Հայաստանի առաջին ընկերություններից մեկը, որն սկսել է ավտոմեքենաներ ներմուծել Հայաստան: Կարճ ժամանակահատվածում ընկերությունն ամուր դիրքեր է գրավել ավտոմեքենաների շուկայում և նվաճել գնորդների վստահությունը՝ որակյալ սպասարկման և տեսականու մանրակրկիտ ընտրության շնորհիվ:


Արդեն ավելի քան երկու տասնամյակ «Կարկոմավտոն» իր հաճախորդներին առաջարկում է ավտոմեքենաների լայն տեսականի: Առաջին հերթին դրանք ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաներն են, որոնք արտադրվում են Նիժնի Նովգորոդում: Տեսականին ընդգրկում է բեռնափոխադրման և ուղևորափոխադրման շուկայում ամենապահանջված տրանսպորտ՝ տարբեր մոդիֆիկացիաներով:


Ընկերության մշտական հաճախորդների թվում են պետական առաջատար կառույցներն ու խոշոր մասնավոր ընկերությունները, ինչպիսիք են Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, հատուկ տեխնիկայի և կապի ձեռնարկությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները:


«Կարկոմավտոն» համագործակցում է նաև Պավլովյան ավտոբուսների գործարանի հետ՝ Հայաստան ներկրելով միջին դասի որակյալ և մատչելի ավտոբուսներ:


Բոլոր ավտոբուսների համար տրվում է ինչպես գործարանային, այնպես էլ հավելյալ երաշխիք, ինչպես նաև իրականացվում է հետերաշխիքային սպասարկում: Այս ամենի շնորհիվ «Կարկոմավտոն» իրավամբ հպարտ է, որ շարունակում է լինել ամենատարբեր ոլորտների ու նշանակության ավտոմեքենաների առաջատար ներմուծող:

Կարկոմավտո

Ընկերության մասին՝ թվերով

Մեր առավելությունները

ՎԱՃԱՌՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ Հայաստանում